Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է»․ Վարդան Օսկանյան

93
Այսօր, 19:54
«Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է»․ Վարդան Օսկանյան

«Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է, այլ տեղերում մի՛ փնտրեք»,- այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ պահանջելով ՀՀ վարչապետից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

Աղբյուրը`   Վարդան Օսկանյան