Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Զավեշտն այն աստիճանի է հասել, որ ապօրինություններով հայտնի Վարդանիկը մասնակցելու է ընտրություններին»․ Արման Բաբաջանյան

94
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 17:42
«Զավեշտն այն աստիճանի է հասել, որ ապօրինություններով հայտնի Վարդանիկը մասնակցելու է ընտրություններին»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա արտերկրում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես։ Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է։ Եթե Վարդանիկի քրեական անցյալով ու սպանություններով հայտնի որդուն՝ Սպարտակին, դատելու կամք չունես, ապա պետք է կալանավորես Սամվել Բալասանյանի որդուն, ով երբեք որևէ քրեական գործի մեջ ներգրավված չի եղել։ Իսկ Սպարտակն էլ թող զենքը ուսին շարունակի ամենավերջին հայհոյանքները հնչեցնել իր ընտանիքի քաղաքական հակառակորդների հասցեին։
Իշխանությունների անտարբերության, կամազուրկ քայլերի արդյունքում ձևավորված այս ամենաթողության շղթան պետք է կտրել։ Եվ մենք դա կանենք։ Անկասկած։
Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ ես ո՛չ Վարդանիկին եմ ճանաչում, ո՛չ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան