Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Երբ ասում եմ՝ չեմ միանա ՔՊ-ին, նկատի չունեմ, որ այնտեղ բոլորը մեղավոր մարդիկ են»․ Գեղամ Նազարյան

109
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 13:06
«Երբ ասում եմ՝ չեմ միանա ՔՊ-ին, նկատի չունեմ, որ այնտեղ բոլորը մեղավոր մարդիկ են»․ Գեղամ Նազարյան

«Կան հարցեր, որ չի կարելի տալ և չի կարելի պատասխանել»,- ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ի պատասխան «Yerevan Tribune»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ նա առաջիկա ընտրություններին մասնակցի ՔՊ-ի ցուցակով։ Գեղամ Նազարյանը նշեց, որ ընտրություններին կմասնակցի քաղաքական այն ուժի հետ, ով իրապես միտված կլինի լուծել խնդիրները։ Նա նաև կատակեց․ «Կգնամ, եթե ասեն՝ արի ՔՊ-ի ղեկավար դարձի, մի որոշմամբ կլուծարեմ ՔՊ-ն»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ներելու պատրաստակամությանը՝ Նազարյանն ասաց․ «Ես ներում եմ որպես քրիստոնյա և նրան շանս եմ տալիս, որ ներողություն խնդրի։ Երբ ասում եմ՝ չեմ միանա ՔՊ-ին, նկատի չունեմ, որ այնտեղ բոլորը մեղավոր մարդիկ են։ Ե՛վ ՔՊ-ում, և՛ մնացած քաղաքական ուժերում մի՞թե լավ մարդիկ չկան, կա՛ն։ Ուղղակի որպես անհատ՝ ՔՊ-ի դեմ պայքար եմ մղել և չեմ պատկերացնում ինձ նրանց կողքին կանգնած։ 2021 թվականի ընտրություններից առաջ մեկ այլ քաղաքական ուժից ինձ առաջարկ եղավ իրենց նախընտրական ցուցակում լինել, չեմ գնացել, քանի որ իրենց ղեկավարի դեմ 10 տարի պայքարել եմ»,- ասաց Նազարյանը։

«Եթե ասեն՝ արի ՔՊ-ի ղեկավար դարձի, կգնամ, մի որոշմամբ կլուծարեմ ՔՊ-ն»․ Գեղամ Նազարյան
Գեղան Նազարյանի ճեպազրույցը