Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Զարմացած եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գաղափարը ընդհանրապես քննարկում է». Էդգար Ղազարյան

99
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 12:36
«Զարմացած եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գաղափարը ընդհանրապես քննարկում է». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն «Անտիֆեյք»-ի եթերում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ կասեք Փաշինյանին հեռացնելու՝ հնչեցված մեթոդաբանության մասին, ասել է. «Ճիշտն ասած՝ ասուլիսում Փաշինյանի հեռացման մեթոդաբանություն չեմ հանդիպել, միակ գաղափարը, որը դրա հետ որոշակի առնչություն ուներ, դա՝ Փաշինյանին ընտրություններում հաղթելու գաղափարն էր: Զարմացած եմ, որ նախագահ Քոչարյանն առնվազն 2021-ին, նրա հետ ընտրություններին մասնակցելուց հետո, այդ գաղափարը ընդհանրապես քննարկում է: Պիտի պարզ լիներ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչ է ընտրությունը, նա ընտրության առիթն օգտագործում է իշխանությունն ապօրինի զավթելու համար ու ամեն տարի դրանում միայն հմտանում է»:

Էդգար Ղազարյանի հարցազրույցը