«Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է․ սա լեզվի ֆիզկուլտուրնիկություն է»․ Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանությունը՝ հնարավոր է այդ ճանապարհի հետ կապված զիջումների գնա, ու փորձում է մեղքը բարդել իր վրա, նշեց․ «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է: Միջանցքի ունիվերսալ սահմանում չկա, և դրա համար Փաշինյանը Ադրբեջանին տալու է այդ ճանապարհով երթևեկելու «արտոնյալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսեք հայկական դրոշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է․․․ Ալիևն էլ ասելու է՝ անխոչընդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն՝ այս երկուսը հանցավոր համաձայնության են գալիս, որպեսզի կարողանան սեփական ժողովուրդների մոտ հաղթանակած երևան․․․ Սա ուղղակի լեզվի ֆիզկուլտուրնիկություն է: Փաշինյանը դեռ 2021-ին, թե 2022-ին ասում էր՝ 47 կմ է, հո ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն՝ այդ ճանապարհի վրա գործելու է այլ իրավական ռեժիմ, քան, դիցուք, Երևան-Գյումրի M1 միջպետական ճանապարհի վրա։ Դա հենց միջանցքն է»: |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06