Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Զելենսկուն առաջարկվող խաղաղությունն ունենալու է նվաստացուցիչ պայմաններ». Վահան Բաբայան

178
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 12:18
«Զելենսկուն առաջարկվող խաղաղությունն ունենալու է նվաստացուցիչ պայմաններ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղական արևմտամետները մեծ հուսախաբության շեմին են
Ըստ Daily Telegraph-ի՝ Թրամփը Ուկրաինայի առաջ պահանջ է դրել, որ Զելենսկին ԱՄՆ-ին հանձնի օգտակար հանածոներից ստացվող եկամուտների 50% և նոր կնքվելիք գործարքների կրկին 50% պետք է պատկանի ԱՄՆ-ին: Արևմտյան մի շարք վերլուծաբաններ գրում են, որ նույնիսկ կապիտուլացված Գերմանիան 1945թ. չի ունեցել նման նվաստացուցիչ պայմաններ, որոնք ունենալու է Զելենսկուն առաջարկվող խաղաղությունը:
Իհարկե, դա այն տարածքներում, որոնք չեն անցել ՌԴ կազմի մեջ: Ռուսաստանը Եկատերինայից հետո ունեցե՞լ էր արդյոք այսքան տարածքների ավելացում, թե չէ այսօր փաստ է, որ ՌԴ-ն ընդլայնվեց և մեծացրեց իր քաղաքական քարտեզը և վերականգնեց իր դիրքերը արդեն բազմաբևեռ աշխարհակարգում:
Ի՞նչ է հիմա ստացվում, որ մի ծաղրածու Եվրոպայի ամենամեծ երկրի տարածքները բաժանեց երկու գերտերությունների մեջ, կոտորել տվեց իր ազգի միլիոնավոր զավակներին, կործանեց երկրի էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքները և դե իհարկե տնտեսությունը:
Բայց արդարության համար պետք է ասել, որ իրականում դա մի ծաղրածուն չէր կարող անել, եթե ուկրաինացիները չընտրեին և չսատարեին նրան:
Երեկ Սաուդյան Արաբիայում մեկնարկեցին ԱՄՆ-ՌԴ երկկողմ բանակցությունները, իսկ դա նշանակում է, որ արդեն եղել են ու կան հստակ պայմանավորվածություններ, և ռուսները ամերիկացիների հետ կիսելու են նոր աշխարհը: Ու մի քանի ամսից ռուսներին «հաղթող» այն պերսոնաժները, որոնք այս տարիներին СВО-ի առաջին իսկ օրերից գուժում էին ՌԴ մոտալուտ կործանումը, հիմա ամենադժվարն է լինելու, նրանք այլևս հին էնտուզիազմով չեն պայքարելու հանուն արևմտյան արժեքների, նրանք կորցնում են իրենց տերերին:
Դա վերաբերում է նաև մեր տեղական արևմտամետ կոչվածներին, որոնք մեծ հուսախաբության շեմին են»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան