Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Ոստիկանական համակարգը ձախողել է երկրի ներքին կյանքի անվտանգության ապահովման գործառույթը». Արմեն Հովասափյան

155
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 13:12
«Ոստիկանական համակարգը ձախողել է երկրի ներքին կյանքի անվտանգության ապահովման գործառույթը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանյան կառավարիչները գրեթե ամենօրյա ռեժիմով հպարտանում են իրենց կողմից իրականացվող «բարեփոխումներով», որոնք իրականում ոլորտային քանդուքարափ է:
Նիկոլի ու իր վարչախմբի «հպարտություն» հանդիասցող ոստիկանական համակարգը, որի վրա լրջագույն միջոցներ են ծախսվում, ամբողջովին ձախողել է երկրի ներքին կյանքի անվտանգության ապահովման գործառույթը, որն, ի դեպ, Սահմանադությամբ ամրագրված իրենց գլխավոր առաքելությունն է:
Բոլորիս աչքի առաջ ամեն օր (կարող եք քրքրել օրվա լրահոսը) ՀՀ տարբեր համայնքներում, իսկ ավելի շատ Երևանում, տեղի են ունենում սարսափելի աղմկահարույց սպանություններ: Հիմա կասեք՝ դե սպանություն ու հանցագործություն միշտ էլ եղել է, ճիշտ է՝ եղել է, բայց օրը ցերեկով ինքնաձիքով զինված հրաձգությունները խոսում են երկրում գոյություն ունեցող անտերխանայի ու անվերահսկելի բարդակի մասին: Սրան հավելենք տարբեր զինված բանդաների գործունեությունն ու խմբակային խոշոր չափի գողությունները:
Հայաստանը սրանք դարձրել են մի հատ գերվտանգավոր ու ռիսկային հատված, որտեղ օրը ցերեկով փողոցում մարդ են գնդակահարում, մի քանի միլիոնի հասնող գողություններ իրականացվում: Էն, որ կառավարության նիստերին ու ԱԺ հարցուպատասխանին անկապ կատու է ճղում՝ ընդամենն իմիտացիա է, իրականում երկրի ներսում անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է:
Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ նշածս «բարեփոխումները», որ ասում, ամեն օր թմբկահարում են, վերաբերվում է «բերետների» ու պարեկների կենսապայմաններին, որ նրանք փթթեն. նոր տեխնիկա, մեքենա ու պարգրավճարն են թարմացնում, իսկ քրեական հատվածում բարձիթողի վիճակ է: Դարակներում դրված հարյուրավոր չբացահայտված սպանություններն ու հանցագործությունները, ինչպես նաև թմրամիջոցների շրջանառության երկրաչափական պրոգրեսիայով աճը, վկայում է ասածիս մասին:
Ասեմ՝ Նիկոլին ոստիկանությունը պետք է միայն սեփական աթոռը պահելու, ընդդիմության փողոցային ակցիաները բնում խեղդելու համար, իսկ երկրի ներքին անվտանգության ու մարդկանց կյանքի ապահովության վրա նա թքած ունի»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան