Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Ռոբերտ Քոչարյանը ծանոթ էր Արցախում ճգնաժամից դուրս գալու այլ ծրագրի». Հայկ Խանումյան

169
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 17:48
«Ռոբերտ Քոչարյանը ծանոթ էր Արցախում ճգնաժամից դուրս գալու այլ ծրագրի». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքը չի ճանաչել Սամվել Շահրամանյանին և որ նրան աջակցել է Բակո Սահակյանի խնդրանքով։ Վստահ, Ռոբերտ Քոչարյանը ծանոթ էր Արցախում ճգնաժամից դուրս գալու այլ ծրագրի ևս, որը հայտնի էր, դրա մասին Սամվել Բաբայանը խոսում էր հրապարակային, բայց ինքը որոշեց պաշտպանել սերժսարգսյանական ծրագիրը, որի առաջմղողն Արցախում Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն էին։ Եթե պաշտպանել է Սամվել Շահրամանյանին, ուրեմն պատասխանատու է այն հետևանքի համար, որ ունեցել ենք։ Արդարացումը, թե դա արել է Բակո Սահակյանի խնդրանքով՝ շատ թույլ է»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան