Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Մենակ մեր գործիչներն են համոզում, որ պետք էր գառի պես խելոք մնալ ու ծեծ չէինք ուտի». Միքայել Նահապետյան

273
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 23:30
«Մենակ մեր գործիչներն են համոզում, որ պետք էր գառի պես խելոք մնալ ու ծեծ չէինք ուտի». Միքայել Նահապետյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրնեկ մեզ էլի՜...
Մեկը ինտերվյու ա տալիս, ասում՝ եկեք հասկանանք՝ մենք ի՞նչ ենք արել, որ թուրքերը որոշել են մեզ ցեղասպանել: Մյուսը ինտերվյու ա տալիս, ասում՝ եկեք հասկանանք՝ մենք ի՞նչ ենք արել, որ ռուսները որոշել են մեզ դավաճանել:
Մեկը չեղավ՝ Ադրբեջանում հարց տար՝ եկեք հասկանանք, թե մենք ի՞նչ ենք արել, որ հայերը ուզեցել են մեզնից առանձին ապրեն՝ նույնիսկ զոհերի ու զրկանքների գնով։
Մեկը չեղավ՝ Ուկրաինայում ասի՝ եկեք հասկանանք, թե մենք ի՞նչ ենք արել, որ Ամերիկան որոշել ա մեր հաշվին առևտուր անի։
Մեկը չեղավ՝ Ռուսաստանում ասի՝ մենք ի՞նչ ենք արել, որ Հայաստանում մեր ռեյտինգը հակառեկորդ ա գրանցել։
Աշխարհի բոլոր ազգերը՝ հրեաները, վրացիները, թուրքերը, փուշտունները, պարսիկները, չեխերը, լեհերը... ապրում են էն գիտակցումով, որ կամ բոլորը իրենց պարտք են, կամ թող վաբշե սինքրոն հեռանան այստեղից։ Մենակ մեր գործիչներն են ծեծ կերած ժողովրդին մի հատ էլ հետո համոզում, որ պետք էր գառի պես խելոք մնալ ու ծեծ չէինք ուտի»: