«Չզարմանա՛ք, երբ վերջում ասի, որ ինքը գիժ է ու չէր հասկանում՝ ինչ է անում»․ Դավիթ Կարապետյան
184
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 10:54
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իդոլ Նիկոլի նոպաներն ու «էքստրաէվրիկաները»… Լատենտ ու պատենտ, իշխանական տաշտամանից օգտվող պնակալեզ «փսևդոարևմտանիկոլամետնե՛ր», պողոսներ ու պետրոսներ, ձեզ մեծ ավետի՜ս: Վերջապե՜ս, 2010 թիվ, 5-նոց մատոռով, 15 հազարանոց «Ռենջ Ռովերը» մեր հզոր ու դուխով Նիկոլը «վազվրատ» արեց: Հերթում՝ Մոսոյի Մոսկվիչն է ու Զավենի Զապը՝ 4 «զիմնի պակրիշկեկով» հանդերձ: Իսկ «նախկինների» 30 տարվա ալան-թալանի, Քոչարյանի 4 միլիարդի, Սաշիկի 50-50-ի, 2020 թվականից՝ «Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնելու» մասին, հաջորդ դասին… Ու այսպես՝ 7 տարի անց, կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ, մեկիկ առ մեկիկ, մունդռիկ առ մունդռիկ: Այնքան դուխով, որ Արցախը հանձնեց, միլիարդավոր դոլարներ թշնամուն նվիրեց, այնքան հպարտ, որ 15 հազար դոլարանոց Ռենջը «հաշտության համաձայնությամբ» հայ մարդուց խլեց: Մեզ և ձեզ ավետի՜ս. Իդոլ Նիկոլից հիասթափված ախուրյանցի անոն մեկ օրում մտափոխվեց: Ով գիտի՝ «մեշոկով փողը» ժամանակին տեղ հասցվեց, Նիկոլն էլ «ռեկուռքացվեց»: Աչքերս լու՜յս, նիկոլը պարզեց, որ չորս զավակատերը կարող է այսուհետ ավտոբուսով անվճար երթևեկել, թեպետ սրտնեղվեց, որ դա չի իմացել, իզուր չարչարվել ու սխալմամբ անտեղի տոմս է գնել: Չնայած, դեռ պետք է պարզի, թե արտամուսնական կապերից, չզագսավորված ամուսնությունից, պարզապես զուգընկերուհուց ապօրինի երեխատեր դարձած հանգամանքը տոմս գնելու պարտավորությունից իրեն ազատում է, թե ոչ: Հետո պետք է պարզվի, որ մեր գթասիրտ վարչապետը մեծն հումանիստ է, ով մեկին որն ունեցել է հացի խնդիր, տվել է հացի փող: Հաջորդ օրը պարզվել է, որ նույն այդ մարդը էլի չի ունեցել հացի փող, ու նա էլի տվել է հացի փող: Էն մյուս օրը, էլի պարզվել է, որ այդ մարդը չունի հացի փող ու վարչապետը էլի տվել է հացի փող: Բայց դրան հաջորդող օրը, երբ պարզվել է, որ նա կրկին չունի հացի փող, պարզվել է, որ վարչապետն էլ չունի փող, որ տա նրան հացի փող: Հետո ԱԺ-ում պետք է տեսնենք հերթական ցուգցվանգից ցայտնոտի ու պարանոյիկ սրացումներ, որտեղ ասելիք չունենալն ու հարցերից «ուխոդվելը»՝ տաֆտալոգիայի ուղեկցությամբ փոխարինվեց 2002֊ից 2025 թվականները հատ առ հատ թվարկելը: Որ ասեր 2002֊ից 2025 թվականներին չէր լինի... Լավ է, որ չսկսեց Տիգրան Մեծի ժամանակներից ու հասներ մինչև մեր օրերը: Էլի գոհ լինենք, որ «չիփը խփել էր», զուբրիտը՝ միացել: «Ուրախալի» լուր հատկապես Կենտրոնում ապրող թոշակառու տատիկ-պապիկներին: Վերջիններս իմացան, որ իրենք տունը նստած, չիմանալով հարստացել են: Այ դրա համար էլ գույքահարկը թանկացել է: Ու ոչինչ, որ գույքահարկը բարձրացնելով՝ տան արժեքը մեխանիկորեն չի բարձրանում։ Որ անշարժ գույքի շուկան լրիվ այլ օրենքներով է կարգավորվում ու այլ տրամաբանության մեջ է: Թանկացած գույքահարկը վճարելու ելքն էլ գտնվեց. վարչապետն առաջարկեց՝ «ձեր տունը վարձով տվեք, գնացեք ծայրամասում կամ այլ գյուղեր-քաղաքներում ապրեք, համ էլ այդպես հարստացեք»: Վարչապետը նաև պարզել է, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգողների պատվերը տվել են ընդդիմադիրները, ու այդ բեմադրած տապակ տեսարանն արել են զուտ Իրանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Նա դա պարզել է, բայց «զակազչիկներին» այդպել էլ օրենքով չի պատժել: Ըստ որոշ աղբյուրների էլ՝ նիկոլահայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ և շոկի ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից: Ստացվում է՝ աշխարհով մեկ հյուրանոցներում չկա քրիստոնեական աղոթատեղիներ, որևէ տեղ չկա նաև նման պահանջ, բայց արի ու տես՝ Հայաստանն այդ հարցում բացառություն է, որտեղ ամեն մի հոթելում պարտադիր պետք է լինի առանձնացված մուսուլմանական աղոթատեղի: Դե մենք տոլերանտ, հյուրասեր, հաճոյացող իշխանություններ ունենք: Թքած, թե աբսուրդի ու մարազմի ժանրից է նման որոշումը, նարատիվն էլ գիտենք, թե ուր է տանում: Այնուհետև երկրի գլխավոր «շոումենն» էվրիկա արեց. ի ցույց դնելով մտքի գիգանտ իր ակունք իմաստությունը, խոհափիլիսոփայական զեղումներով հերթական էկլեկտիկ, մեդիտատիվ լիրիկական գրառումը կատարեց ֆեյբուքում, թե բա՝ «Ճշմարտությունը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, թերի է»: Մնում է ասել՝ լավ է, որ նոր տերմին ես սովորել, փորձում ես քեզ ինտելեկտուալ ներկայացնել, բայց այդուհանդերձ՝ անհեթեթությունն ու տխմարությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսացիայի՝ հիմարություն է, ա՛յ ընկեր վարչապետ… Կամ որ հիմա, քո խաբված «ժողջանը» նախկինում քո հանդեպ ունեցած պատկերացումները ռեֆլեքսիա անի, քեզ որպես առարկա ինչի՞ հետ կասոցացնի… Ու մինչ հոգեբույժներն ու մարդաբաններն ի վերջո կպարզեն, թե սա ինչ էակ է, դիագնոզ կսահմանեն ու դիսերտացիաներ կգրեն այս ունիկալ գոյի մասին, այս պարապած պարապը, խրոնիկ խաբեբան, այս փսիխոպատ պոպուլիստը՝ դեմագոգ ցինիզմով, մարտնչող տգիտությամբ, չտես-գյորմամիշի նագլիությամբ, տոքսիկ, բարոյազուրկ, խեղկատակ, խելագար ու մոլագար տեսակով, անգամ քֆուրների ու անեծքի ասորտի համտեսելով ու այդ ամենից չազդվելով՝ պադոշի պես կշարունակի համաժողովրդական ձեռառնոցին: Մենք էլ հարմարված հետևելու ենք կլոունադային, այս անճոռնի ֆիզիանոմիայով հանդուգն տգետի՝ դիլետանտ ու դեմագոգ, արկածախնդիր, բախտախնդիր ու պատեհապաշտ, հոգեշեղված շիզոֆրենիկի էպիլեպսիկ նոպաներով, օլիգոֆրեն-էմբիցիլի գժական վարքագծին, աննորմալ ժեստիկուլյացիաներով ու ծամածուռ միմիկաներով շարժուձևին, ամբարտավանի ամբիցիաներին, պարադոքսալ, աբսուրդ ու մարազմատիկ խոսույթին: Չզարմանա՛ք, երբ վերջում այս կոլաբորանտն ասի, (եթե իհարկե մնանք ու ինչ-որ բան մնա) որ ինքը գիժ է (ինչպես ձայնագրության մեջ ասում է՝ «ինձ գժի տեղ կդնեմ») ու որ չէր հասկանում, թե ինչ է անում: Ավելին՝ մեղադրի բոլորիս, ասելով. «դուք եք ինձ ընտրել ու նման որոշումներ կայացնելու մանդատ տվել, կամ՝ դուք ինչո՞ւ ինձ լսեցիք ու ընտրեցիք, ինձ այսքանը թույլ տվեցիք: Համ էլ որպես անմեղսունակ ինձ դատ չի հասնում»: Ինչ խոսք՝ չի բացառվում: Ասի էլ՝ մասամբ ճիշտ կլինի: Մեծ հաշվով՝ «մենք» ենք երկու անգամ շանս տվել, պաշտոնի թողել: Գիժը կամ իրեն գժի տեղ դրած ազգակործան պատուհասը հոգեբուժարանում կամ ԿԳԲ-ի պադվալներում լինելու փոխարեն առ այսօր Հայաստանի պես երկիր է ղեկավարում, Հայ ազգին առաջնորդում ու երկրի, ժողովրդի ճակատագիր որոշում, իր ուզած ձևով՝ գծում-գրում: Լավ է անում, մեզ հասնում է նման իրականությունը: Քանի փոխելու, հեռացնելու կամք ու ցանկություն չունենք, ստացվում է՝ պետք է թողնենք, ինքն իրեն մինչև վերջ մաշեցնի, փչացնի, վարքաբեկի, ինքնաոչնչացնի, ու գուցե բարոյականություն դրսևորի՝ հրաժարական գրի: Դա ավելի հեշտ է, դրա համար ոչինչ պարտավոր չենք անել, ոչ մի ջանք ու եռանդ չպետք է գործադրենք: Միգուցե այդժամ ամորֆ ու ապատիկ վիճակից, լեթարգիկ քնից արթնանանք, կոմֆորտ զոնայից դուրս գանք, որ «լայաղ» անենք հաջորդին ընտրենք, որը չի բացառվում նույն «արժանիքներով» ու արժեհամակարգով, բայց այլ «ֆասոնով» վերջինիս տրամաբանական շարունակությունը լինի: Թե չէ, ի՞նչ վերածնունդ, ի՞նչ սթափություն, խոհեմություն, քաղաքական գիտակցության ու պատասխանատվության զգացում, ի՞նչ արժանապատվության, ազգային դիմագծի վերականգնում: Դրանք վաղուց լոկ խոսքեր են, որոնք այլևս այս ժողովրդին հասու չեն: Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած ղեկավարին: Ճիշտ են ասում: Ասում են՝ շուտով անհավանական թվացող կոնսոլիդացիա, համաժողովրդական միասնականություն, ցասում ու ընդվզում ենք տեսնելու։ Որ ընդդեմ տեղի ունեցողի, այնպիսի մարդիկ են իրար կողք կանգնելու, որ երբեք դա հնարավոր չէր պատկերացնել։ Լավ են ասում… Ասում են՝ այս իշխանության ամենամեծ վախն ու սարսափը համախմբված, միաբանված քաղաքացիներն են: Ասում են… Ինչեր ասես, որ չեն ասում: Շատ դեպքերում շատ բան են ասում կամ անգամ ասելու համար են ասում… Փաստերն այլ բան են ցույց տալիս: Ասում, ասում են, բայց ոչ սայլն է տեղից շարժվում, ոչ՝ սայլապանը: Մենք ասում ենք, նա՝ գործում: Արդյունքում՝ ազգովի զանգ կախող, բոթ գուժող ենք: Ուրիշ՝ ոչինչ»։