Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Ռուսներին տարածաշրջանից դուրս մղելը և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հաշվարկներում առկա է». «ՀայաՔվե»

159
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 10:18
«Ռուսներին տարածաշրջանից դուրս մղելը և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հաշվարկներում առկա է». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը, եթե մենք ունենայինք ազգային իշխանություններ, փայլուն ձևով կօգտագործվեր՝ գոնե առնվազն նոյեմբերի 9-ի ձևաչափ վերադարձ կատարելու տեսանկյունից։
Բայց քանի որ այս իշխանությունների առաքելությունը Ռուսաստանը տարածաշրջանից հանելն է, որն ուղեկցվում է նաև մեր ազգային շահերի դեմ աղետաբեր գործընթացներով, դա տեղի չի ունենում:
Ինչո՞ւ են լարվել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։
Ադրբեջանցիները կարծես թե արդեն ռուսների ծառայություններից օգտվել-վերջացրել են, նրանց այլևս պետք չէ Ռուսաստանը։ Իրենք ունեն ախորժակ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը զավթելու համար ռուսներին այս տարածաշրջանից դուրս մղելը և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հաշվարկներում առկա է»:

Աղբյուրը`   ՀայաՔվե