Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել եմ Հայաստան». Արման Բաբաջանյան

272
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 03:18
«Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել եմ Հայաստան». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Այս կնոջը բոլորդ եք ճանաչում։ 2020-ին նա դեռ տնային տնտեսուհի էր, բայց երբ նրա ամուսինը կալանավորվեց նախագահական ընտրություններին մասնակցելու համար, նա դարձավ Բելառուսի ամենահայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսի ժողովրդավարական պայքարի դեմքն է, իսկ Լուկաշենկոն՝ հայ ժողովրդի կողմից հավերժ մերժված դիկտատոր։
Տիխանովսկայայի հետ հանդիպելու հնարավորություն ունեցել եմ անցյալ տարի։ Այս տարի որոշեցի հրավիրել Հայաստան՝ կարևոր առիթի շրջանակներում։ Եթե հաջողվի հաղթահարել որոշ խոչընդոտներ, ապա նա կլինի մեր հյուրը»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան