«Երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկրում ինչո՞ւ է միայն երկու կուսակցություն գործում»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ փոխնախագահը Մյունխենում հայտարարել է, որ Եվրոպայի սպառնալիքն արտաքին չէ, Ռուսաստանից չէ, Չինաստանից չէ, իր ներսից է: Այդ տրամաբանությամբ՝ Չինաստանը սպառնալիք չէ Միացյալ Նահանգներին, ոչ էլ անգամ՝ «Իսլամական պետությունը» կամ Մեքսիկայի հետ սահմանը: Բոլոր խնդիրներն ԱՄՆ-ի ներսում են: Օրինակ, երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկրում ինչո՞ւ միայն երկու կուսակցություն է գործում: Կամ ինչպե՞ս է պատահում, որ նախագահի թեկնածուն ընտրողամնների ամենաշատ ձայներ է ստանում, բայց «ընտրիչները» նախագահ են կարգում նրա մրցակցին: Իսկ ամենաարտառոցն այն է, որ միստեր Վենսի ասածը եթե դիտարկենք խորքով, ապա կստացվի, որ մոտ ութ տասնամյակ է՝ Միացյալ Նահանգները «Հին աշխարհում» ռազմական ներկայություն ունի ոչ թե եվրոպացիներին արտաքին ագերսիայից պաշտպանելու, այլ նրանց ներքին կյանքի կազմակերպման դասեր տալո՞ւ համար: Երեւի ժամանակն է, որպեսզի մենք հաղթահարենք մեզնից դուրս ձևավորված մտքի հանդեպ պաշտամունքի բարդույթը: Լինի դա Ռուսաստանի կամ Ֆրանսիայի նախագահի, թե ԱՄՆ փոխնախագահի խոսքը և սահմանենք մեր ազգային քաղաքական խոսույթը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06