«Դուք ձեր գործունեությամբ «մայակներ» եք պահում ՀՀ տարածքում, թե որտեղ է պետք խփել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
![]() «Դուք ձեր գործունեությամբ «մայակներ» են պահում ՀՀ տարածքում, թե որտեղ է պետք խփել։ Դուք ձեր գործունեությամբ ՀՀ-ն խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, հենց կոնկրետ դուք, և ձեր, և ձեր հարևան քաղաքական խմբավորումը, և ձեր քաղաքական արբանյակ ուժերն ու կուսակցությունները»,- այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին՝ ստանձնե՞լ է արդյոք Ալիևի առաջ պարտավորություն՝ երկրի ներսում «ռևանշիզմի» դեմ պայքարելու վերաբերյալ։ «Ես ՀՀ քաղաքացուց բացի՝ ուրիշ որևէ մեկի առաջ պարտավորություն չունեմ, ձեր ականջին օղ արե՛ք։ Մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք»,- հունից դուրս եկավ Փաշինյանը։ Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, ՔՊ-ականներն ու ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բղավել։ ԱԺ նախագահը հրահանգեց․ «Մի՛ խոսացեք տեղից»։ |
«Ոչ պակաս սարսափելի են խորհրդարանական ընդդիմություն կոչվածի որոշ ներկայացուցիչների «տեսակետ»-ները». Պարույր Հայրիկյան
5521:18«Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու, այլև պատրաստվում է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
7921:00Թրամփն Իրանին սպառնում է սարսափելի հետևանքներով՝ հութիներին աջակցելու համար
9520:26«Բանակցվող փաստաթուղթը պատերազմի ուղիղ հրավեր է». Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6020:00«Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8319:24«Ստախո՛ս, հրապարակիր փաստաթուղթը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9918:48