Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Ունենալով հրաշալի հեռանկարներ՝ հավատարիմ ենք ՀՀ-ԱՄՆ կապերի խորացմանը»․ Արարատ Միրզոյան

122
Այսօր, 12:00
«Ունենալով հրաշալի հեռանկարներ՝ հավատարիմ ենք ՀՀ-ԱՄՆ կապերի խորացմանը»․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ ասված է․ «Ուրախ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուղեկցելու համար։ Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը հզորացնելու համար։ Ունենալով ամուր հիմք և հրաշալի հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»։