Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.

Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարված է

82
Այսօր, 15:25
Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարված է

Վրաստանում բողոքի ակցիաների 69-րդ օրը մայրաքաղաքում և մարզերում բողոքի ակցիաները շարունակվում են, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան բերման ենթարկվածներ։

Իրավիճակը սրվել է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ լրագրողները ցույց էին անցկացնում՝ ի պաշտպանություն հունվարի 12-ին ձերբակալված Netgazeti և Batumelebi հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիի։ Բաթումիի ոստիկանապետին ապտակելու համար կնոջը 7 տարվա ազատազրկում է սպառնում։

Այսօր օրենսդիր մարմինը նիստ կանցկացնի, որտեղ ելույթ կունենա նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։