«Պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ պետություն ունենալու հնարավորություն». Նիկոլ Փաշինյան
![]() «Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա՝ մեր անցած ճանապարհի բերումով: Այս գաղափարախոսությունն է միայն, որ ՀՀ-ին լինելիության շանս է տալիս»,- Վաշինգթոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես պետք է ասեմ, որ մենք եկել ենք այս ամեն ինչին 44-օրյա պատերազմում պարտության բերումով և այդ պարտության խորքային ու ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ընթացքում իր ասածներն ու հայտարարությունները կախված են եղել դրա հետ: «Այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ, իմ գնահատմամբ, մենք այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ մենք այս վերլուծությունների արդյունքում չպետք է գանք այն եզրակացությանը, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել. «Ես այդ դիրքորոշման հետ համաձայն չեմ: Այդ զոհողությունները ՀՀ ինքնիշխանության և անկախության համար են եղել: Մենք հիմա պետք է կենտրոնանաք այդ զոհողության հնարավորութունն օգտագործելու վրա: Ընդ որում, հեշտ չի լինելու»,- հավելել է Փաշինյանը: |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12