«Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ»․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։ Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։ Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։ ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է - վաղը զանգեք։ Վիխադնոյ է։ ԼՐԱՑՈՒՄ 20:20. Քիչ առաջ թողեցին՝ հետ գնաց տուն»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ սոցցանցերում նրա օգտահաշիվներն արգելափակելու համար․ #WSJ
15403:20«Տուզիկի պես փղի վրա հաչում եք՝ մտածելով, թե փղի կնճիթին է դա». Ալեն Սիմոնյան
8202:18Նիկոլ Փաշինյանը դեպի Վաշինգթոն ուղևորությունից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
8602:12Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց (տեսանյութ)
8302:00«Փորձում եք մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը». Արգիշտի Կիվիրյան
9501:12«Այս օրինակով Նիկոլն ասում է, որ կկալանավորեն նրանց, ովքեր դեմ կլինեն Հայաստանում ադրբեջանցիների հետ «համակեցությանը»». Սևակ Հակոբյան
8601:00