Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Փաշիզմը քարոզում է մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, որկրամոլություն»․ ՀայաՔվե

78
Այսօր, 17:09
«Փաշիզմը քարոզում է մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, որկրամոլություն»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջապես ինչո՞ւ կեղծիքով լի այսքան ակնհայտ թշնամական վտանգին Հայաստանի կողմից դիմակայություն չի ցուցաբերվում։
Բանն այն է, որ Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։ Միավորող գաղափարը հարատև, ամեն գնով երաշխավորված իշխանությունն է, որը հնարավորություն է տալիս կուտակել հարստություն և վայելել։
Եվ հանուն դրա վաճառել հայրենիք, հայերին, մեր ապագան։
Արժեքաբանական առումով փաշիզմը մերժում է քրիստոնեական բարոյականությունը և փոխարենը մարդկանց մեջ քարոզում, արմատավորում մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն․․․ Կյանքի իմաստը դիտարկվում է այսրոպեական հաճույքի տեսանկյունից, որին ստորադասվում են բոլոր առաքինություններն ու բարի գործերը»։

Աղբյուրը`   ՀայաՔվե