«Զահլես տանեն՝ կասեմ, թե որ ընդդիմադիրը որ սրճարանում ում հետ ինչ պաշտոններ են կիսել, երբ ցույց էր»․ Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Tribune-ի եթերում ասել է, որ ՀՀԿ-ին 7 տարվա ընթացքում չի հետաքրքրել այս կամ այն պաշտոնների բաժանումը, ընդդիմության մեջ վարկանիշով առաջինը լինելը։ «Իհարկե կան ընդդիմադիրներ, եթե շատ զահլես տանեն՝ մի օր կասեմ, որ երբ փողոցային պայքար է ընթացել և ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, այ էդ պահին իրենք որ սրճարանում, որ սեղանին նստած, ում հետ ինչ պաշտոններ են բաժանել, ինչ հերթ է եղել։ Ոչ թե պաշտոններն իշխանության հետ էին քննարկում, այլ մարդ էին կանչում՝ որ ամեն ինչ փոխվի, դու սրան ես գնալու, դու՝ նրան։ Դեռևս չսպանած արջի մորթին կիսելը հոբբի է որոշների համար»,- ասել է նա։ Հարցին՝ ի՞նչն է խանգարում հրապարակել, պատգամավորը պատասխանել է՝ «ինչի՞ համար, ի՞նչ օգուտ եմ դրանից ստանալու»։ |
«ՀՀ-ի արևելյան սահմանի կողմից դեպի Մեղրի կառուցվող ենթակառուցվածքները ավարտին են հասցնում». Նարինե Կիրակոսյան
11100:06«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
109Երեկ, 19:06«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան
128Երեկ, 17:48«Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ»․ Արման Մելիքյան
122Երեկ, 17:36«Շատ տպավորիչ «շոու» այս հանցախումբը Ջերմուկում կազմակերպել էր 2022-ի սեպտեմբերի 13-ին»․ Էդգար Ղազարյան
109Երեկ, 17:24«ԱԱԾ -ն ո՞ր երկրի ու ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանում»․ Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 13:18