Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Զգուշացում․ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի մոտ աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ»․ Նաիրի Հոխիկյան

71
Այսօր, 15:12
«Զգուշացում․ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի մոտ աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մոտ տարածքներում վերջին ամիսներին ակտիվ աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք հիմնականում ունեն Հնդկաստանի, Իրանի կամ արաբական երկրների քաղաքացիություն։
Սահմանամերձ գյուղերի հարգելի հայրենակիցներ, որևէ կերպ թույլ մի տվեք, որ օտարերկրյա մարդիկ ներգրավվեն առաջնագծի հետ կապված աշխատանքների մեջ, ինչքան էլ քիչ աշխատավարձ ուզեն։
Շինարարական ընկերություններին ստիպեք հրաժարվեն օտարազգիների ծառայություններից՝ առաջնագծի աշխատանքների գործերում։
Նրանցից շատերը տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում թշնամուն։
Արդեն ցավալի փաստեր ունենք, որոնց մասին կխոսեմ առաջիկայում։
Այդ մասին մի քանի անգամ տեղեկացրել եմ ՀՀ ՊՆ-ին և ԱԱԾ-ին, սակայն արդյունքը կարծես թե զրոյական է։
Մտածեք մեր երկրի անվտանգության մասին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան