Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Ով համաձայնում է հնչող քննադատությանը, տեղեկացված չէ ռեֆորմի մասին»․ Հասմիկ Հակոբյան

65
Այսօր, 17:59
«Ով համաձայնում է հնչող քննադատությանը, տեղեկացված չէ ռեֆորմի մասին»․ Հասմիկ Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր է պարբերաբար հետևում եմ էն ԱԺ քոչարյանական ֆրակցիայից պոկված ու սերժականների դեմ կատաղի մարտեր տանող ավագանու ֆրակցիայի լայվերին: Եկել եմ ասեմ, որ, օրինակ, ինձ համար էդ անհաղորդ ակցիան մի կարևոր բան ի ցույց դրեց. էն քաղաքացին, ով համաձայնում է հնչող քննադատությանը, իրականում տեղեկացված չէ ռեֆորմի մասին, չգիտի սակագների մասին, իր զեղչային հնարավորության մասին: Իսկ այ ակցիայի կազմակերպիչներին իրենց տեղը ցույց տվողները, ովքեր փաստարկված արձագանքում են, բնականաբար տիրապետում են ինֆորմացիային:
Սիրելի՛ երևանցի, էդ նույն ուղիղ եթերներից տեսնում ենք, թե որքան զզված եք էդ դեմքերից ու մանիպուլյացիայից, մեղքը նաև մերն է, որ բավարար չենք կոմունիկացրել, դատարկ տեղը երբեք դատարկ չի մնում, միշտ լցվում է ստով»։

Աղբյուրը`   Հասմիկ Հակոբյան