«Թրամփ-Պուտին բանակցություններն առանց Ուկրաինայի վտանգավոր են». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, վտանգավոր են բոլորի համար։ «Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները, բայց Ուկրաինայի հարցում առանց մեզ խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում. փոխանցում է DW-ն։ Նրա խոսքով՝ նախ պետք է կայանա իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ներգրավել Ռուսաստանին։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ իր վարչակազմը արդեն քննարկումներ է վարում Մոսկվայի հետ, սակայն չի մանրամասնել՝ ովքեր են մասնակցում այդ քննարկումներին։ Զելենսկին ընդգծել է, որ իր թիմը կապի մեջ է Թրամփի շրջապատի հետ ընդհանուր մակարդակում, իսկ մոտ ապագայում սպասվում են անձնական հանդիպումներ՝ մանրամասների քննարկման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում էր, որ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարին այցելի Կիև, սակայն այցը հետաձգվել է իրավական պատճառներով։
Աղբյուրը` Associated Press |
«ՀՀ-ի արևելյան սահմանի կողմից դեպի Մեղրի կառուցվող ենթակառուցվածքները ավարտին են հասցնում». Նարինե Կիրակոսյան
11100:06«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
109Երեկ, 19:06«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան
128Երեկ, 17:48«Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ»․ Արման Մելիքյան
122Երեկ, 17:36«Շատ տպավորիչ «շոու» այս հանցախումբը Ջերմուկում կազմակերպել էր 2022-ի սեպտեմբերի 13-ին»․ Էդգար Ղազարյան
109Երեկ, 17:24«ԱԱԾ -ն ո՞ր երկրի ու ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանում»․ Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 13:18