Թբիլիսում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, կան ձերբակալվածներ
Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմությունն ու նրա կողմնակիցները կրկին բողոքի ակցիաներ են անցկացնում։ Նրանք մասնակի փակել են «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը: Ոստիկանությունը սկսել է ցուցարարներին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ուժայինների և ցուցարարների միջև ծեծկռտուք ու վեճ է սկսվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանի առաջին ալիքի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժած մի քանի հոգու շտապօգնության խումբը տարել է դեպքի վայրից։ Թե ինչ վնասվածքներ ունեն վիրավորները, հայտնի չէ։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բողոքի ցույցեր իրականացնել օրինականության սահմաններում, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը կգործի օրենքով սահմանված կարգով։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։ |
«ՀՀ-ի արևելյան սահմանի կողմից դեպի Մեղրի կառուցվող ենթակառուցվածքները ավարտին են հասցնում». Նարինե Կիրակոսյան
11100:06«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
109Երեկ, 19:06«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան
128Երեկ, 17:48«Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ»․ Արման Մելիքյան
122Երեկ, 17:36«Շատ տպավորիչ «շոու» այս հանցախումբը Ջերմուկում կազմակերպել էր 2022-ի սեպտեմբերի 13-ին»․ Էդգար Ղազարյան
109Երեկ, 17:24«ԱԱԾ -ն ո՞ր երկրի ու ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանում»․ Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 13:18