Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ.

«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան

70
Այսօր, 17:48
«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա լսե՞լ եք, ասում են, թե Փաշինյանն էնքան ա կատաղել, երբ իմացել ա, որ ամերիկացիք 99 թվին պարտադրում էին Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց։ Այ հենց տենց։ Շախ և մատ իմպերիալիստներին։
Այ մարդ, փաստորեն բոլորը փոխանակմանը համաձայն էին, բայց դե ադրբեջանցիք չհամաձայնվեցին հենց իրանց ուզածին։ Ընդհանրապես, էդ ադրբեջանցիք մազալու մարդիկ են։ Դրանց ուզածը տալիս ես, նազ են անում, պոչ են խաղացնում։ 30 տարի բանակցում ես, որ գան Ղարաբաղը վերցնեն, չեն գալիս։ Ճիշտ կլինի, որ Վաշինգթոն գնալու փոխարեն մի հատ ծանր տեղը թեթևացնի, գնա Բաքու, փորձի դրանցից բան հասկանալ»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան