Ըստ երևույթին, հայ հոգևորականին սպանել են իր տան ոչ տեղացի աշխատողները. «Արևելք»
Ինչպես հայտնել ենք, այսօր Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանն սպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգևորական, Բեքաայի շրջանի հոգևոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։ «Արևելքը» արաբական լրատվամիջոցներից տեղեկացել է, որ դեպքն, ըստ երևույթին, ավազակային հարձակում է, որը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել են հոգևորականի տանն աշխատող ոչ տեղացի բանվորները, մանրամասները ճշտվում են։ Լիբանանի հայկական համայնքից հայտնում են, որ երեկ հոգևորականը կեսօրից հետո անհասանելի էր դարձել, ոստիկանությունը փնտրելով՝ գտել է նրան սպանված, տունը կողոպտված, անհետացել է նաև հոգևորականի մեքենան։ Հայր Անանիան ծնվել է Լիբանանում, սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքում։ Կրթական շրջանն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ավելի ուշ ծառայության է կոչվել Իրանում։ Նա վերջին տարիներին հաստատվել էր ծննդավայր Լիբանանում, Լիբանանի թեմի փոխառաջնորդն էր, հոգևոր ծառայություն էր իրականացնում նաև Այնճարի և Զահլեի շրջաններում։ Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ Լիբանանում կրկին հայ էր սպանվել՝ իր տանը սպանված էին գտել Վաչե Արսլանյանին։ |
ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)
32Երեկ, 23:54«Սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի կողմից»․ Փույա Հոսսեինի
73Երեկ, 21:12«Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
77Երեկ, 20:54«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
55Երեկ, 20:36«Բոյկոտում ենք՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
69Երեկ, 19:30Աղմուկ-աղաղակ՝ կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)
97Երեկ, 19:18