«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին: «До и после» Նիկոլների միջև արմատական խզումը բացահայտել և ի ցույց դնելը վերածվել է հայկական ազգային զբաղմունքի։ Կարելի է նույնիսկ մտածել այդ սյուժեով համակարգչային խաղ ստեղծելու մասին։ Վերջին ասուլիսը բացառություն չէր, երբ նրան դեմ տվեցին իր նախկին հայտարարություններից մի քանիսը։ Նիկոլի արձագանքները նման դեպքերում միատեսակ են. նա կկոցում է աչքերը, քորում է քիթը, անհանգիստ շարժումներ է անում ու, ժամանակ շահելով, մտածում է, թե ինչ կռուտիտ անի։ Կարող է երկար-բարակ բառակույտ արտաբերել, պրիմիտիվագույն մտքեր հայտնել, եթե այլ բան չմտածի, կասի՝ չեմ հիշում, որ նման բան եմ ասել։ Այս ստերի մեջ, սակայն, առանձնանում է 2021թ.-ի նախընտրական խոստումների ու կառավարության հաստատված ծրագրի և իրականության միջև անդունդը։ Նրա հիմնավորումները, թե փորձել ենք իրացնել 2021-ի խոստումները, բայց պատերազմից հետո բան էր փոխվել, կեղծ են և ոչ համոզիչ, քանզի 2020-ի նոյեմբերից հետո մինչև 2021-ի հունիս անցել էր 8 ամիս։ Եթե պատերազմից հետո «բան էր փոխվել», ապա ութ ամիսը լրիվ բավարար էր դա ազնվորեն ասելու համար։ Այսինքն՝ Նիկոլը 2021-ին գիտակցված և ծրագրավորված է խաբել ընտրողին, ֆռռացրել 680 000 մարդու։ Այսինքն՝ նա ոչ թե 2018-19-ին «խիզախություն չուներ» մարդկանց ասելու, որ հանձնելու է Արցախը և երկիրը տանի դեպի Անկարա, այլ բարոյականություն չունի՝ երեկ, այսօր և վաղը»,- աձանագրել է Աշոտյանը։ |
ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)
32Երեկ, 23:54«Սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի կողմից»․ Փույա Հոսսեինի
73Երեկ, 21:12«Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
77Երեկ, 20:54«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
55Երեկ, 20:36«Բոյկոտում ենք՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
69Երեկ, 19:30Աղմուկ-աղաղակ՝ կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)
97Երեկ, 19:18