«Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». սկանդալային ձայնագրություն` «Իմնեմնիմի»-ի գործով. «Անտիֆեյք»
«Անտիֆեյք»-ը գրում է. «Մեր տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին: Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է. «Անկեղծ ասած՝ ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք՝ շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»: Նշենք, որ օրերս՝ հունվարի 31-ին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)
32Երեկ, 23:54«Սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի կողմից»․ Փույա Հոսսեինի
73Երեկ, 21:12«Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
77Երեկ, 20:54«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
55Երեկ, 20:36«Բոյկոտում ենք՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
69Երեկ, 19:30Աղմուկ-աղաղակ՝ կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)
97Երեկ, 19:18