«Մետրոպոլիտենը գումար է շորթում․ որոշման մեջ մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսք չկա»․ Էդգար Ղազարյան
![]() Երևանի ավագանու որոշմամբ փետրվարի 1-ից ավտոմոբիլային տրանսպորտի ուղեվարձի գինը սահմանվել է 150 դրամ: Որոշման մեջ առանձին մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսք չկա։ Այս մասին հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Երեկ Երևանի ավագանին որոշում է կայացրել հասարակական տրանսպորտը, մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտը թանկացնելու վերաբերյալ: 100 դրամից որոշել են միանգամից դարձնել 150 դրամ: Բայց այդ որոշման մեջ նշված է, որ դա վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, այսինքն, ավտոբուսներին: Ու այդ որոշման մեջ ասվում է, որ եթե մարդն ունի ավտոբուսի տոմս, մետրոյից և տրոլեյբուսից օգտվում է անհատույց: Բայց այնտեղ նշված չէ, որ եթե մարդը չի օգտվում ավտոբուսից, դրա կարիքը չունի, մետրոյի գնի փոփոխություն կա՞, թե ոչ: Այդ փոփոխության մասին խոսք չկա: Այսինքն, ըստ այդ որոշման, մետրոյի գինը շարունակում է մնալ 100 դրամ: Ըստ Երևանի ավագանու որոշման, միայն մետրոյի համար ուղեվարձը պետք է լինի 100 դրամ»,- ասում է Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ մետրոպոլիտենը հավելյալ 50 դրամ է կեղեքում՝ 100 դրամի փոխարեն պահանջելով ավտոբուսների համար սահմանված 150 դրամ։ Նա հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։
|

«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
1220:42
Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
7019:54
«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
9219:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
5119:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
8718:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
7717:48
