«Հարավային Կովկասում ձևավորվել է աշխարհաքաղաքական նոր լանդշաֆտ»․ Ֆարիդ Շաֆիև
![]() Հարավային Կովկասում ձևավորվել է քաղաքական նոր լանդշաֆտ, որը բնութագրվում է խաղաղության և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացով։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այս մասին՝ «Անվտանգություն և համագործակցություն Հարավային Կովկասում» միջազգային համաժողովում, հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։ «Այսօր մենք ավելի ու ավելի հաճախ ենք խոսում խաղաղության մասին և շարժվում ենք դրա իրավական ամրագրման ուղղությամբ»,- նշել է Շաֆիևը։ Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից և հարաբերությունների կարգավորումից բացի, կարևոր ուղղություններ են մնում սահմանների սահմանազատման գործընթացը, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը: «Խաղաղությունը պետք է պահպանվի գործընկերության և երկխոսության միջոցով»,- նշել է Շաֆիևը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության ապահովման գործում կարևոր դեր ունեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
