«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
![]() «Երկար տարիներ տան վերանորոգման աշխատանքների համար թույլտվություն չի պահանջվել ու տուգանք չի եղել և մարդիկ, սովորույթի ուժով, որոշակի աշխատանքներ են կատարում՝ պատուհան փոխում, կամ տան ներսում վերանորոգում անում, ու տուգանվում են: Կցանկանայի բնակիչներին մանրամասնեիք՝ ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ նման աշխատանքների համար»,- հարց բարձրացրեց ավագանու անդամ Արման Բաբաջանյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ, այո՛, իրազեկվածության բարձրացման խնդիր կա ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանին խնդրեց պարզաբանել: «Ունենք էսքիզային նախագծի համաձայնեցման կետ: Պատուհանների փոխարինման, տանիքի թիթեղի փոխարինման վերաբերյալ գոյություն ունի պարզեցված ընթացակարգ, որը մեր կողմից արագ դիտարկվում ու կարճ ժամանակում համաձայնեցվում է, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն ունի այդ փաստաթուղթը ստանալուց հետո իր աշխատանքն իրականացնել ու հասցնել ավարտին: Այսինքն՝ նախագծման թույլտվություն, շինթույլտվություն, ավարտական ակտ նման աշխատանքների համար նախատեսված չեն»,- նշեց Բարսեղյանը: Քաղաքապետը շարունակեց. «Այսինքն՝ պատուհանի փոխարինում, տանիքի թիթեղների փոխարինում, արտաքին պատերի ներկում, այսինքն՝ ոչ հիմնարար աշխատանքներ...բայց էսքիզ ասվածը նույնպես ճարտարապետի կողմից ստեղծված փաստաթուղթ է, ու որպեսզի այն համաձայնեցվի քաղաքապետարանի կամ վարչական շրջանի հետ, պետք է ճարտարապետն այս նվազագույն աշխատանքը կատարի, դա կցվի դիմումին, դիմվի քաղաքապետարան, ստանան թույլտվությունն ու իրականացնեն աշխատանքները»: |

«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
1220:42
Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
7019:54
«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
9219:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
5119:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
8718:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
7717:48
