«Չպետք է իրավիճակը հասցնել այնպիսի կետի, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս ոչինչ է դրանց համեմատ։ Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այստեղ էականն այն է, որ իհարկե որեւէ պարագայում չպետք է գինը չբարձրացնելու համար վճարել ցանկացած քաղաքական գին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի, եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին։ Պետական կառավարման ու դիվանագիտության ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ պետությունը ոչ մի պարագայում չհայտնվի այդպիսի դիլեմաների առաջ։ Ու սա վերաբերում է ոչ միայն գազի գնին։ Եթե պետությունը ինքնին հասնում է այդպիսի կետի, ապա դա արդեն իսկ տվյալ պետության կառավարման համար պատասխանատու ուժի ձախողումն է, տապալումը։ Հետեւաբար, երբ կառավարող ՔՊ–ն հարցը դնում է այդպես՝ «բա հո չե՞նք գնալու զիջումների», ապա դա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
