Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
![]() Վերոնիկա Զոնաբենդի ուղերձը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը 2026 թ., սեպտեմբերի 8-ին ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին, որում նշված է․ 2026 թ., սեպտեմբերի 8 Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։ Դուք նախկինում նշել էիք հետևյալը. Կիսում եմ այս դիրքորոշումը։ Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը։ Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։ Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։ Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։ Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, և որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։ Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար։ Աղբյուրը` Ռուբեն Վարդանյան |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
