«Բոյկոտը տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելու նպատակ չունի»․ Հայկ Մարության
![]() «Արձանագրում ենք, որ ժողովրդի պահանջը դե ֆակտո կատարվել է, ով ուզում է 100 դրամով երթևեկել, հանգիստ երթևեկում է։ Այս ընդհանուր շարժումը հասել է իր նպատակին։ Դե յուրե ունենք 150 դրամի տարբերակը, որը ժողովրդին չի բավարարում»,- ամփոփելով ուղեվարձի թանկացման բոյկոտի առաջին օրը՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Իշխանական լրատվականները տեսանյութեր են տարածում, թե տրանսպորտը բնականոն աշխատում է, բա էդպես էլ պետք է լինի։ Իրենք սխալ են հասկացել, բոյկոտի նպատակը տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելը չէր։ Մարդիկ ուղղակի 150-ի փոխարեն տալիս են 100 դրամ»,- ասաց Մարությանը՝ հորդորելով շարունակել բոյկոտը։ «Խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին այս ժողովրդական շարժումը չօգտագործել քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ բոյկոտը շարունակվելու է։ |

«Կարելի էր, չէ՞, գոնե Եռաբլուրում շինարարություն անողներին հսկել»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3714:00
«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
4513:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
4513:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
8412:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
6512:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
9210:42
