«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
![]() Հայերը ձգտում են «հայացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Ադրբեջանի պետականության պատմության մեջ Կովկասյան Աղվանքի ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ։ «Ադրբեջանի տարածքում գոյություն են ունեցել մի շարք պետություններ, և դրանցից յուրաքանչյուրն իր որոշակի հետքն է թողել մեր պետականության, մեր ազգային ինքնության մեջ։ Այս հարցերը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվեն, այս ուղղությամբ աշխատանք է տարվում, գրքեր են թարգմանվում և այլն։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում ցանկացած բաց կարող է օգտագործվել»,— ասել է Շաֆիևը։ Նա նաև մեկնաբանել է Արցախի եկեղեցիների աղվանականացման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի տարածքում գտնվում են տարբեր ժողովուրդների և կրոնական համայնքների պատկանող պատմական պաշտամունքի կառույցներ, և մեր երկիրը ուշադրություն է դարձնում այդ հուշարձանների պահպանությանը։ Հայերը փորձում են ժխտել Կովկասյան Աղվանքի պատմությունը։ Այսինքն՝ նրանք ձգտում են այն ամբողջությամբ հայացնել։ Նրանց նպատակն է հայտարարել, թե այստեղ իբր գոյություն է ունեցել «Մեծ Հայք»։ Կովկասյան Աղվանքի պատմությունը որոշակիորեն հերքում է «Մեծ Հայքի» մասին այդ գաղափարը։ Նրանք դա տեսնում են և չեն ցանկանում ընդունել»,- նշել է Շաֆիևը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
