Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ.

«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան

42
Այսօր, 17:30
«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կյանքի ու պատմության փորձությունները ցույց են տվել, որ անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը։
Նվիրյալների պայքարով ու նահատակությամբ նվաճված անկախությունը շատ արագ փլուզվում է, եթե առաջնորդող գաղափար է դառնում արկածախնդրությունը, ստրկամտությունն ու նյութապաշտությունը։
Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը։
Թող որ մենք, մեր սերունդները, արժանի լինենք այն գաղափարին, որը պայքարով, կռվով ու արյունով ժառանգել ենք։
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք անկախության կերտման ճանապարհին նահատակված մեր նվիրյալներին»։