«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
795
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ., 17:19
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների թեմային։ «Ցավոք, Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով կորցրել է վերահսկողությունը իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ։ Ռուսական նավթավերամշակման գործարանների մեծ մասը պայթեցվել կամ առնվազն ժամանակավորապես դուրս է բերվել շարքից։ Ուկրաինայի հետ այս անհեթեթ և անվերջ թվացող պատերազմը պետք է դադարեցվի։ Ամբողջ աշխարհն է տուժում, քանի որ ամեն ամիս զոհվում է 25 000 մարդ՝ հիմնականում զինվորականներ»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ Truth Social-ում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին վաղն ԱՄՆ-ում հանդիպում կունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ |

«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
12913:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
10611:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
13009:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
172Երեկ, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
18625.11.2026, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
20625.11.2026, 19:01
