Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
![]() Սինգապուրի Ազգային գրադարանային խորհուրդը մեկնարկել է դումսքրոլինգի* դեմ պայքարի ծրագիր։ Այժմ քաղաքացիները կարող են դրամական պարգևներ ստանալ ամեն օր գրքեր կարդալու համար, հաղորդում է The Guardian-ը։ Մասնակիցները պետք է օրական առնվազն 15 րոպե նվիրեն ընթերցանությանը։ Յուրաքանչյուր սեանսից հետո նրանք պետք է գրանցեն իրենց ընթերցանությունը կառավարության կայքում։ Համակարգը հաշվարկում է ծախսված ժամանակը և շնորհում 20 վիրտուալ մետաղադրամ։ Յուրաքանչյուր 1000 մետաղադրամը կարող է փոխանակվել մեկ սինգապուրյան դոլարի։ Այս գումարը կուտակելու համար անհրաժեշտ է ամեն օր կարդալ 50 օր շարունակ։ Գրադարանի խորհրդի ղեկավար Մելիզա Թամը նախաձեռնությունը բացատրում է՝ որպես կենտրոնացման և քննադատական մտածողության զարգացման միջոց։ Կարճ նորությունները չեն կարող փոխարինել ավելի երկար տեքստերի խորը ուսումնասիրությանը։ Կրթության ազգային ինստիտուտի հետազոտող Լոհ Չին Յին հավելել է, որ նախագիծը ընթերցանությունը վերածում է խաղի։ Նրա կարծիքով, 15 րոպեն սովորություն ձևավորելու օպտիմալ ժամանակն է։ Սինգապուրի իշխանությունները շեշտը դնում են դասերի կանոնավորության, այլ ոչ թե վճարումների չափի վրա։ Փոքր դրամական պարգևը ծառայում է միայն՝ որպես նախնական խթան։ Ծրագիրը հանրային քննարկումներ է առաջացրել։ Նախագծի հակառակորդները համոզված են, որ միայն փողը չի կարող գրականության հանդեպ իսկական սեր սերմանել։ Սակայն կողմնակիցները մարդկանց թվային աղմուկից շեղելու ցանկացած միջոց օգտակար են համարում։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
