Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.

ՌԴ-ն փետրվարի 5-ից կարտաքսի անօրինական միգրանտներին

147
Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 14:12
ՌԴ-ն փետրվարի 5-ից կարտաքսի անօրինական միգրանտներին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը թելեգրամյան գրառմամբ հայտնել է փետրվարի 5-ից ուժի մեջ մտնող միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին։

Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար:

Նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար։