«Վարչապետից սկսած` պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է` հակագազով են եղել
![]() Ճամբարակում վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը պատմում է, որ երդման արարողությունից հետո երրրորդ օրը նրան հանել են սարերը, ասել են՝ տագնապի համար փորձեր են անում: «Հանել են, կիլոմետրուկես երեխես քայլեց, ասել ա՝ հետ էինք մնում, մամ, մի քանի հոգի, մենակ ես չէի, մեկս մեկի քաշում էինք, որ տանենք: Երևի էդ էր եղել պատժի պատճառը: Մեկն ասում է՝ ճաշարանում են կռիվ արել, հոգնած երեխեքը ո՞նց ճաշարանում կռիվ կանեին: Ժամը իննին իմ երեխեն ինչ իրավունք ուներ փողոցում, էն էլ՝ հակագազով: Ոչ տեսել ա, ոչ լսել ա: Հակագազով են եղել երեխեքը: Ով որ առաջին օգնությունը ցույց է տվել, նա է տեսել: Հակագազով չլինեին, կլսեին, կտեսնեին: Այ ՊՆ, կարո՞ղ ա քո խելքին ենք: Ես պնդում եմ՝ հակագազով են եղել: Հակագազերը պահել են, հետքերը մաքրել են, նոր խաբարը տարածել: Իրենց Սարգսյանով, իրենց շտապի պետով, իրենց ՊՆ նախարար Պապիկյանով, իրենց վարչապետով, վարորդով պիտի պատասխանատվության ենթարկվեն: Էս ՊՆ-ն, որ ասում է՝ ե՞ս եմ մեղավոր, բա ո՞վ ա մեղավոր: Ու հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Առավել մանրամասն՝ «Նյուզ»-ի հարցազրույցում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
