Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.

«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան

66
Այսօր, 22:06
«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան

«Այս դեպքը վերաբերում է 2018թ․ բացահայտված տվյալներին․․․ Ո՞նց կարող է 2026 թվականին այնպիսի ինտենսիվություն լինել, որ կալանքի հարց էլ առաջանա»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդևանյանը։

Նա նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ վաղեմության ժամկետի խնդիր էլ կա։ «Առնվազն գործի մի մասի վաղեմության ժամկետն անցած է։ Ես այստեղ իրավական բացատրություն չեմ տեսնում։ Երբ նայում ենք նախորդիվ հնչած քաղաքական հայտարարությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ ցուցումների տրամաբանության ներքո, տեսնում ենք՝ այստեղ քաղաքական բաղադրիչն այն աստիճան ակնհայտ է, որ չեմ կարծում, թե որևէ մեկը դա հերքի։ Նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էլ են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա։ Այ սա իսկապես անհանգստացնող երևույթ է»,- հավելեց Վարդևանյանը։