«ԶՊՄԿ-ի անխափան աշխատանքը պետական նշանակության հարց է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ տեղեկություն եղավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձիի բարձրացում: Այսօր տեղեկություն տարածեցին կոմբինատի տնօրինությունն ու արհմիությունը ասելով, որ գործադուլի գործողությունը իրավաչափ չէ և հարվածի տակ է դնում կոմբինատի բնականոն գործունեությունը, ստեղծելով անգամ պարապուրդի ռիսկ: Պետք է հուսալ, որ այս հարցը կկարգավորվի շատ արագ և կոմբինատի գործունեությունը չի խաթարվի: Եվ սա, ըստ էության ռազմավարական նշանակության հարց է, որտեղ իր դերը թերևս պետք է ունենա նաեւ պետությունը: Առավել եւս, երբ պետությունը կոմբինատում ունի բաժնեմաս: Բայց, անգամ անկախ դրանից, խնդրի նշանակությունն այնպիսին է, որ պահանջում է թերեւս բոլոր ուղղակի, թե անուղղակի կողմերի առավելագույն ջանք՝ արդյունավետ հանգուցալուծման եւ կոմբինատի աշխատանքի կայուն ընթացք ապահովելու համար: Եվ այստեղ պետության ուշադրությունը առաջնային է, որքան էլ զուտ իրավական առումով կարող է հարցը դիտվել գործատուի եւ աշխատակցի վեճ: Եվ հարցն այն էլ չէ, որ խոսքը Հայաստանի արդյունաբերական հսկայի և թիվ մեկ հարկատուի անխափան աշխատանքի մասին է: Դա ինքնին չափազանց կարեւոր է, հատկապես այսօր Հայաստանի տնտեսությունում ներդրումային խիստ սակավության եւ Հայաստանի ծանր արդյունաբերական ներուժի ակնառու նահանջի պայմաններում: Բայց, այստեղ կա նաեւ մեծագույն մի հարց՝ Սյունիքը: Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ունի ողնաշարային նշանակություն, որովհետեւ ապահովում է մի քանի հազար աշխատատեղ Հայաստանի համար ռազմավարական գերնշանակություն ունեցող մարզուն: Այդ մի քանի հազար աշխատատեղը մուլտիպլիկատիվ էֆեկկտով նշանակում է մի քանի հազար ընտանիքի կայուն կենսագործունեություն, հետեւաբար Սյունիքի համար ժողովրդագրական հենման կետ: Մենք հաճախ ենք խոսում Սյունիքի մասին, ռիսկերի, անվտանգության համար անհրաժեշտ քաղաքական եւ այլ քայլերի մասին, բայց գետնի վրա Սյունիքը պահողը լինելու է տնտեսությունը եւ խոշոր ներդրումային, արդյունաբերական նախագծերը: Այլ կերպ ասած, Սյունիքի անվտանգոությունը նախ եւ առաջ այնտեղ ապրող մարդն է, ժողովրդագրական պատկերը, հետևաբար՝ մարդկանց այնտեղ պահող միջոցներն ու ռեսուրսները: Եվ Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ըստ էության անփոխարինելի միջոց է այդ հարցում: Հետևաբար, այդ միջոցի անխափան և կայուն աշխատանքի հարցը պետական նշանակության հարց է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
