«Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն առատ յուղ լցրեցին «մարող կրակին»». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերևս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում լիներ, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»: Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե չէին պատկերացնում: Հետևաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչո՞ւ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն՝ կա՛մ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կա՛մ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» և այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին: Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգևորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաև հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգթոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե: Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»: Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՀՀ-ի արևելյան սահմանի կողմից դեպի Մեղրի կառուցվող ենթակառուցվածքները ավարտին են հասցնում». Նարինե Կիրակոսյան
11100:06«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
109Երեկ, 19:06«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան
128Երեկ, 17:48«Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ»․ Արման Մելիքյան
122Երեկ, 17:36«Շատ տպավորիչ «շոու» այս հանցախումբը Ջերմուկում կազմակերպել էր 2022-ի սեպտեմբերի 13-ին»․ Էդգար Ղազարյան
109Երեկ, 17:24«ԱԱԾ -ն ո՞ր երկրի ու ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանում»․ Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 13:18