Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Ադրբեջանցիների արարքը սադրանք էր»․ Տիգրան Պետրոսյան

61
Այսօր, 16:06
«Ադրբեջանցիների արարքը սադրանք էր»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ խորին համոզմամբ՝ ադրբեջանցիների արարքը՝ սադրանք էր, նրանք կարծում էին, որ հրապարակում «Ղարաբաղ» երգելը ծեծկռտոց կառաջացնի։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ տեսնելով, որ սադրանքը իր նպատակին չի հասել, հաջորդ օրը երգողներից մեկը մտել է քաղաքային տրանսպորտ ու սկսել վիրավորել նստած մարդկանց, մի քանի հոգի փորձել են նրան կարգի հրավիրել, սակայն նա հայոհոյել ու հարվածներ է հասցրել այդ քաղաքացիներին, ու այդ ամենը «Ռոսիա»-ի դեմը, որտեղ միշտ բազմամարդ է:
Կարծում եմ, նրանք հրահանգված էին այնպես անել, որպեսզի հայերը նրանց ծեծի ենթարկեին, ինչը կապացուցեր Ալիևի թեզը, որ Հայաստանում «ֆաշիզմ» է տարածված։
Սա լուրջ մտածելի տեղիք է տալիս, շատ լուրջ…
Իսկ իշխանությունը զբաղված է հերթական շոուն սարքելով, որտեղ հեքիաթի պես «բարին» հաղթում է «չարին», ձեռի հետ էլ մի քանի տոկոս վարկանիշից կորցնում, ընդ որում դիտավորյալ…
Շատ ծանր ժամանակներ ենք ապրում…»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան