Թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Գարո Փայլանի մասնակցությամբ․ ահազանգ
![]() «Երկիր»-ը գրում է․ «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) մոտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք։ Պարզվում է՝ դպրոց հյուր է եկել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր ոչ անհայտ Գարո Փայլանը։ Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։ 1․ տեղյա՞կ են նշված հանդիպման մասին, Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
