Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ.

Վարորդներին սպառնացել են ազատել աշխատանքից, եթե կփորձեն «հաճոյանալ» բոյկոտողներին

71
Այսօր, 02:06
Վարորդներին սպառնացել են ազատել աշխատանքից, եթե կփորձեն «հաճոյանալ» բոյկոտողներին

Քաղաքային իշխանությունը խիստ հրագանգ է իջեցրել հանրային տրանսպորտի վարորդներին։ «Իրականում»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բոլոր այն վարորդները, ովքեր վաղվանից թույլ կտան ընդդիմադիր գործիչներին ակցիաներ իրականացնել ավտոբուսներում, բացի այդ անվճար, կամ 100 դրամ վճարելու ցանկություն հայտնած քաղաքացիների կտեղափոխեն կազատվեն աշխատանքից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը այսօր հավաքել է բոլոր վարորդներին և հայտնել, թե խիստ հրահանգ է ստացել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և փոխանցում է վերջինիս կարգադրությունը, չեն ներվելու այն վարորդները, ովքեր կփորձեն «հաճոյանալ» քաղաքացիներին, կամ թույլ տալ, որ ընդդիմադիր գործիչները ակցիաներ անեն ավտոբուսներում։