Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ.

«Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից». Թաթուլ Հակոբյան

58
Այսօր, 03:06
«Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից։
Երեկ մի ուշագրավ բան նկատեցի: Ուրեմն, Ագարակ մտնող ճանապարհին, ինչպես նաև Արաքսի ափով ձգվող ճանապարհին՝ մինչև Շվանիձոր, ոչ մի ռուսական դրոշ չկար:
Նախորդ անգամ այստեղ եղել էի մոտ մեկուկես ամիս առաջ և տեսել էի ռուսական եռագույնները: Ինչքան հասկանում եմ, հայ-իրանական սահմանային ուղեկալներից ռուսական դրոշները հանվել են և թողել են միայն հայկականը:
Քանի որ Շվանիձորից թեքվեցի դեպի Երևան տանող մայրուղին և ճանապարհը չշարունակեցի մինչև Նռնաձոր, չեմ կարող ասել՝ հայ-ռուսական համատեղ ուղեկալների մյուս կետերից ևս ռուսական դրոշները հանվե՞լ են, թե՞ ոչ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան