««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում միլիոնավոր դոլարների էն լափոցիի համար պատասխան են տալու». Մանուկ Սուքիասյան
«Սիրելի հայրենակիցներ, տեսեք, թե ինչ խղճուկ, ինչ ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը: Մեր և ձեր նախաձեռնած բոյկոտն ինչպիսի հսկայական ճնշում է գեներացրել, ինչպիսի հիստերիկ և անօգնական վճակում են գտնվում, որ ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիայանը՝ անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած հրմշտոցին: «Այս իշխանություններն սպառել են իրենց համապետական և քաղաքային մակարդակով,- նշեց ավագանու անդամը և խոստացավ,- մոտալուտ իշխանափոխությունից հետո «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում միլիոնավոր դոլարների էն լափոցին, որ եղել է, էն մարդիկ, որ ստեղ նստած կա՛մ փայ են եղել, կա՛մ պարտակել են, բոլորը դրա համար պատասխան են տալու: Էդ ֆինանսական ճեղքվածքը, որի վրա հղում անելով ուզում են թանկացնեն, քաղաքացիների գրպանի հաշվին հոսել է ինչ-որ մարդկանց գրպանը»: Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունների որ կետին կպչում ես, տակից կոռուպցիա, հովանավորչություն, լկտիություն է: Սուքիասյանը նշեց, որ ասելիք շատ ունեն, բայց հետ չեն գնալու նիստին. «Ո՞նց կարող է պատահել, որ մեր գործընկերոջը բիրտ ուժով հեռացնեն, մենք գնանք այնտեղ նստենք»: |
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում»․ Լեմկինի ինստիտուտ
7017:07«Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով»․ ՀՀ ՊԵԿ
4717:00«Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը»․ Սամվել Մարտիրոսյան
4916:42«Երկու տարի է Վարդապետյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց ինքը հանդիպելու ժամանակ չունի». Անահիտ Ադոյան (տեսանյութ)
5116:36«Ինչո՞ւ եք Պապիկյանի փոխարեն դուք եկել». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
4916:24ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 7 պատանդների (տեսանյութ)
10216:19