Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ավինյանն ասեց՝ «իյա», դրան կոռեկտ պատասխան չկա»․ Սամվել Հակոբյանը՝ վեճի մասին

78
Այսօր, 11:24
«Ավինյանն ասեց՝ «իյա», դրան կոռեկտ պատասխան չկա»․ Սամվել Հակոբյանը՝ վեճի մասին

Երևանի ավագանու արտահերթ նիստը անցնում է լարված իրավիճակում։ «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև հրմշտոց սկսվեց։
Ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու իրավիճակը լարվեց։ «Ընդդիմադիր խմբակցության անդամները հարցեր են տալիս, թվերի անհամաձայնություն կա։ Սուրեն Գրիգորյանն ասում է՝ չեմ հասկանում, դուք ստեղ եկել եք՝ ապացուցեք, որ էս թիվը սխալ է, էս թիվը չգիտենք։ Այո, դրա համար ենք գալիս՝ ցույց տալու, որ թվերին չեն տիրապետում, գրություններին պատասխանում են ապիկար սխալ կերպով։ Քաշքշոցը նրանից սկսվեց, երբ ասեցինք թվերը չեն համապատասխանում, Ավինյանն էլ ասաց «իյա», այդ բառին ոչ մի կոռեկտ պատասխան չկա, ավելի լավ է գոռգռաս կոռեկտ բառերով, ես դա նախընտրեցի»,- ասաց Հակոբյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու դահլիճում վեճ սկսվեց