Փաշինյանի խոստում-պնդումը բյուջեում չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրի հանդեպ քաղաքացիների տածած ատելությունից ելնելով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է 720 հազար անձից հայտարարագիր կորզել՝ գայթակղիչ թվեր հնչեցնելով։ Բանն այն է, որ 2025-ի բյուջեում նման ծրագրի համար նախատեսված է 0 դրամ: Սակայն այս հարցին անգամ տնտեսագետները դժվարացան պատասխան տալ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց: Եթե բյուջեով նախապես չպլանավորված է այդ 70 մլրդ դրամը, իսկ օրենքներով ու Կառավարության որոշումներով գուցե ինչ-որ քայլեր արվեն, ապա դա ամեն դեպքում խախտում կհամարվի, քանի որ բյուջեում 70 միլիարդի հատկացման վերաբերյալ ոչինչ նախատեսված չէ: Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը փոշմանի, ինչպես եղավ Երեւանի տրանսպորտային համակարգի սակագնային պլանների դեպքում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 300 դրամը անփոփոխելի սակագին է, և հետդարձ չկա: Ապա ՔՊ վարչության նիստից հետո 300 դրամի փոխարեն որոշեցին դարձնել 150 դրամ, հաջորդ առավոտ Երևանի քաղաքապետարանի լրատվականը հայտարարություն տարածեց, թե Տիգրան Ավինյանն այլ բան է նկատի ունեցել։ Հիմա անհասկանալի է, թե ինչպես է ուսման համար վճարած վարձի հայտարարագրումից, առողջապահության համար կատարած ծախսերի հայտարարագրումից և մանկապարտեզի պետական վճարների հայտարարագրումից լինելու եկամուտի վերադարձ, քանի որ, հիշեցնենք, ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի նախագծի համաձայն՝ մեր բյուջեն ունի 604 մլրդ դրամի դեֆիցիտ, որը բավարարելու միջոց անգամ չկա։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30